Jump to content

Լյուսյեն Ֆրոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսյեն Ֆրոյդ
անգլ.՝ Lucian Freud
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1922(1922-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի ազատ պետություն[1][4]
Մահացել էհուլիսի 20, 2011(2011-07-20)[5][1][2][…] (88 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[6][4]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացիներ
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրթությունԳոլդսմիթի համալսարան, Արուեստի և գծագրութեան կեդրոնական դպրոց[8], Բրայանսթոն դպրոց[9], Dartington Hall School? և East Anglian School of Painting and Drawing?[8]
ԵրկերՍոցիալական տեսուչը քնած է
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծանկարիչ, գծագրող և դիմանկարիչ
ԱշխատավայրՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
ԱմուսինKitty Garman?[10][9][8] և Լեդի Քերոլայն Բլեքվուդ[10][9][8]
Ծնողներհայր՝ Էրնստ Ֆրոյդ[10], մայր՝ Lucie Brasch?[11][10]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներAnnie Freud?[10][11], Annabel Freud?[10][11], Alexander Boyt?[11], Rose Boyt?[11], Isabel Boyt?[11], Susie Boyt?[11], Ջեյն ՄաքԱդամ Ֆրոյդ[11], Paul Freud?[11], Lucy Freud?[11], David McAdam Freud?[11], Բելլա Ֆրոյդ[10][11], Էսթեր Ֆրոյդ[10][11], Francis Eliot?[11] և Frank Paul?[11]
 Lucian Freud Վիքիպահեստում

Լյուսյեն Մայքլ Ֆրոյդը (անգլ.՝ Lucian Michael Freud, դեկտեմբերի 8, 1922(1922-12-08)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[1][4] - հուլիսի 20, 2011(2011-07-20)[5][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6][4]), գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ է, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռը։ Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել 1939 թվականին՝ նացիստական Գերմանիայից Անգլիա տեղափոխվելուց երեք տարի անց։ Սովորել է Տոնտեսի «Դարթինգթոն Հոլլ» (Dartington Hall School) և «Բրայնսթոն» (Bryanston School) դպրոցներում, հանդիսանում է Լոնդոնի «Արվեստի կենտրոնական դպրոց»-ի (Central School of Art), Էսսեքսի Դեդհեմ քաղաքում գտնվող «Նկարչության և Գծանկարչության Արևելյան Անգլիական դպրոց»-ի (East Anglian School of Painting and Drawing) և Լոնդոնի «Գոլդսմիթ Քոլեջ» արվեստի դպրոցի սան։

Ամենահայտնի կտավը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսին Ֆրոյդի՝ 1994-1995 թվականներին նկարած «Օգտվում է վերադասի քնից» կտավը Նյու Յորքի «Քրիստիզ» աճուրդում վաճառվեց 33.6 միլիոն ԱՄՆ դոլարով՝ արձանագրելով կենդանի նկարչի հեղինակությամբ կտավի վաճառքի գնի համաշխարհային ռեկորդ[12]։ Նկարը գնեց հրեական ծագում ունեցող ռուս ձեռնարկատեր Ռոման Աբրամովիչը[13]։

Ֆրոյդի մուսան աշխատանքային կենտրոնի ղեկավար 51-ամյա Սյու Թիլլին էր[14], որի քաշը 127 կգ է և որին կտավի հանրահռչակ դառնալու հետ համաքայլ սկսեցին կոչել «Մեծ Սյու» (Big Sue)։ Նա ամիսներ շարունակ հանդիսացել է նկարչի բնորդուհին, այդ ժամանակահատվածում Ս. Թիլլիին արգելված է եղել մեկնել արձակուրդի, այլապես նա կարող էր վերադառնալ արևահարված մաշկով[15][16]։

Լյուսյեն Ֆրոյդի կտավների առցանց պատկերասրահ Արխիվացված 2009-04-28 Wayback Machine

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսյեն Ֆրոյդ» հոդվածին։